ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհետ կորած զինծառայողների ծնողները կգիշերեն Պաշտպանության նախարարությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողները կգիշերեն Պաշտպանության նախարարությունում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

«Մի քանի տասնյակ ծնողներ մնացել են շենքում, սպասելու են այնքան, մինչեւ իրենց ընդունեն։ Ես այժմ դուրս եմ եկել, այլեւս թույլ չեն տալիս դուրս եկածներին վերադառնալ շենք, ներսում մնացած ծնողներից էլ հեռախոսները հավաքել են»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ շուրջ 60 ծնող վաղ առավոտից Պաշտպանության նախարարությունից պահանջում են հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, սակայն նրա փոխարեն ծնողներին ընդունել է փոխնախարար Արման Սարգսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular