ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիգերի զինվորականները ֆրանսիական զորքերից պահանջել են լքել երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը. Sky

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նիգերում ապստամբների ստեղծած Հայրենիքի փրկության ազգային խորհուրդը պահանջել է Ֆրանսիայից մինչև սեպտեմբերի 3-ը դուրս բերել իր զորքերը հանրապետության տարածքից։ Այս մասին հայտնում է Դուբայից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքը։

ԱԱԾ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ֆրանսիային 30 օր ժամանակ է տրվել՝ երկրի տարածքից դուրս բերելու իր զինված ուժերը։ Այս ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 3-ին։

Նիգերի բնակչության շրջանում աճում է դժգոհությունը հանրապետությունում ֆրանսիացի զինվորականների ներկայությունից, նշում է հեռուստաալիքը։ Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ երկրում իշխանություններին կոչ է արվում դադարեցնել սննդի, էլեկտրաէներգիայի և ջրի հասանելիությունը Նիամի բազայում տեղակայված ֆրանսիացի զինվորականներին՝ ստիպելու նրանց լքել Նիգերը։

Ավելի վաղ՝ չորեքշաբթի, Al Hadath հեռուստաալիքը հայտնել էր, որ ապստամբները հայտարարել են աֆրիկյան պետության տարածքում Ֆրանսիայի զինված ուժերի ռազմական ներկայության մասին համաձայնագրի կասեցման մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular