ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով կդառնա Արցախի նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հրաժարականից և Սամվել Շահրամանյանի նշանակումից ժամեր էլ չեն անցել, բայց Արցախում պաշտոնների նշանակման հավանական տարբերակներ են տարածվում։

MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հիմա քննարկվում է մեկ սցենար, ըստ որի, Արայիկ Հարությունյանին ժամանակավոր կհաջորդի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ինչը օրենքի պահանջ է, բայց նրա երկար կառավարումը իրատեսական չէ, այդ պատճառով էլ նախագահի պաշտոնում դիտարկվում է նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի նշանակումը։

Իսկ պետնախարարի պաշտոնը, երբ թափուր մնա, դրան կնշանակվի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Բաբայանը, ըստ Սահմանադրության, նախագահ նշանակվել չի կարող, քաղաքացիության հարց կա, Արցախի նախագահը պետք է վերջին 10 տարում հայրենիքում ապրած լինի։ Իսկ Սամվել Բաբայանը վերջին տարիներին ապրել է Արցախից դուրս:

Ի դեպ, այս սցենարը բոլորովին էլ անակնկալ չէ, հիշենք, որ ամիսներ շարունակ Բաբայանն ու իր շրջապատը հենց պետնախարար նշանակվելու քարոզչություն ու ակտիվ աշխատանք էր տանում:

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular