ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում 10–րդ դասարանի նոր դասագրքերի ներդրումը կհետաձգվի 2024 թ. Ժաննա Անդրեասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց հանրակրթության պետական չափորոշչի փոփոխությունների մասին կառավարության որոշման նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նոր չափորոշիչներին համապատասխան դասագրքերի ներդրման մասին:

«Դասագրքերը նոր չափորոշիչների ներդրման կարևոր բաղադրիչն էին: Մենք, պետք է նշեմ, որ այս ընթացքում նաև ամբողջությամբ փոխել ենք դասագրքերի ստեղծման և տպագրության մրցույթները: Արդյունքները, որ կան, և ազդակները գոհացուցիչ են, որովհետև մեր հիմնական նպատակն էր ստեղծել պայմաններ, որ ունենանք մրցակցային բաց դաշտ, որից էլ կկարողանանք ակնկալել որակյալ դասագրքեր: Պետք է հասկանանք, որ մեր երկրում ավելի քան 10-15 տարի նոր դասագրքերի մրցույթներ չեն արվել: Ամեն դեպքում, այդ բոլոր դժվարությունները հաղթահարված են»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ունեցել ենք մի ճշգրտում, որ ի սկզբանե նախատեսված էր նաև, որ 10-րդ դասարանում պետք է չափորիշիչներ ներդրվեն, մենք բավարար քանակությամբ դասագրքերի հայտեր չենք ստացել 10-րդ դասարանի համար: Դա նշանակում է, որ 10-րդ դասարանում ներդրումը կհետաձգենք մյուս տարի: Մյուս բոլոր դասարաններում դասագրքերը ճնշող մեծամասնությամբ ունենք. դրանք արդեն հասանելի են էլեկտրոնային տարբերակով, ուսուցիչները ընտրել են:

Տպագրության գործընթացներն ընթացքում են, մի մասն արդեն կլինեն դպրոցներում բառացիորեն այս օրերին, մյուսները կլինեն արդեն սեպտեմբերի ընթացքում: Այստեղ, իհարկե, որոշակի կազմակերպման խնդիր կունենանք դպրոցներում աշխատանքների, բայց նախորդ օրերին շատ ինտենսիվ աշխատել ենք բոլոր դպրոցների հետ և ընթացքում էլ կապի մեջ ենք լինելու, մինչև դասագրքերն ամբողջ ծավալով լինեն դպրոցներում:

Հիշեցնեմ, որ խոսքն այս պահին երկրորդ, հինգերորդ, յոթերորդ դասարանների մասին է, մյուս դասարանների դասագրքերը դեռևս չեն փոխվում, դրանք բոլորը դպրոցներում են, և գործընթացը նորմալ կսկսվի»,- նշեց նախարարը:

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ նոր չափորոշիչը ներդրվել է 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերում, որոնք փորձարկվել են Տավուշի մարզում ու ստացված արդյունքներից նախարարությունը գոհ է, այդ պատճառով 2023. սեպտեմբերից դրանք ներդվրում են հանրապետության բոլոր դպրոցներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular