ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիդան. Լավրովի հետ բանակցություններում քննարկվելու է նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները նախապատրաստություն կդառնան երկու երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Այն հարցերը, որոնք մենք կքննարկենք, նախապատրաստություն կդառնան երկու առաջնորդների առաջիկա հանդիպման համար։ Մենք կքննարկենք հացահատիկային գործարքի վերսկսման եւ Ուկրաինայում խաղաղ ճանապարհով արդար խաղաղության հաստատման հարցերը։ Բացի այդ, օրակարգում են լինելու Սիրիայում եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Շնորհակալություն եմ հայտնում սիրելի բարեկամ Սերգեյ Լավրովին հյուրընկալության եւ ջերմ ընդունելության համար»,-ասել է նա։

Ֆիդանը հիշեցրել է, որ սա Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում իր առաջին այցն է Մոսկվա, այդ պաշտոնը Նա զբաղեցրել է նոր կառավարությունում, որը ձեւավորվել է Էրդողանի կողմից 2023 թվականի հունիսին կայացած ընտրություններում հաղթելուց հետո։

 

Թուրքիայի իշխանությունները դեռ չեն հայտարարել Էրդողանի ՝ ՌԴ այցի պաշտոնական ամսաթիվը։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular