ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հացահատիկի գործարքի վերսկսումը չափազանց կարևոր է. Թուրքիայի արտգործնախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հացահատիկի գործարքի վերականգնումը չափազանց կարևոր է համաշխարհային պարենային անվտանգության ապահովման համար, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո։

«Մենք ընդգծել ենք համաձայնագրի կարևոր դերը Սև ծովում գլոբալ պարենային անվտանգության և կայունության համար»,- ասել է նա, հաղորդում է BBC-ն։

Նրա խոսքով, ՄԱԿ-ը Թուրքիայի հետ միասին նոր առաջարկներ է պատրաստել, որոնք կարող են հիմք լինել հացահատիկի գործարքի վերականգնման համար։ Լավրովն, իր հերթին, ասել է, որ այժմ աշխարհում պարենային ճգնաժամ չկա, և Արևմուտքը չի ցանկանում կառուցողական մոտեցում ցուցաբերել այն պայմաններին, որոնք Ռուսաստանը առաջադրում է հացահատիկի գործարքի շրջանակներում։

Լավրովը նաև ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի առաջնորդ Էրդողանը շուտով կհանդիպեն։

Reuters-ն այսօր՝ հղում անելով թուրքական աղբյուրներին, հայտնել է, որ բանակցությունները, որոնց հիմնական թեման կլինի հացահատիկի գործարքի վերսկսումը, կանցկացվեն սեպտեմբերի 4-ին Սոչիում։

Էրդողանը ավելի վաղ ասել էր, որ ծրագրում է հանդիպել Պուտինի հետ սեպտեմբերին, եթե ժամանակացույցը թույլ տա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular