Իրարանցում «Ֆուլ Հաուս»-ի նոր սերիայի նկարահանումներին:)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Ֆուլ Հաուս» հումորային նախագծի վեցերորդ եթերաշրջանը երեկ մեկնարկեց: Մինչ հեռուստադիտողը հետեւում էր առաջին սերիայի զարգացումներին, դերասանները զբաղված էին առաջիկայում ցուցադրվելիք տեսարանների նկարահանումներով, որոնց մասին կարող եք պատկերացում կազմել BRAVO.am-ի ֆոտոշարքից:
Սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ նոր կերպարները, որոնց մարմնավորում են Հայկ Պետրոսյանը եւ Թամարա Պետրոսյանը, փոխել են սյուժեն: Հայկը Լիկայի հոր ընկերոջ տղայի դերակատարն է, իսկ Թամարան հոգեբանի դերում է, ով կփորձի օգնել Սերգեյին ձերբազատվել տիկին Տամարայից:
Նոր եթերաշրջանի առաջին սերիան ավարտվեց Արփի Գաբրիելյանի նոր՝ «Ծաղրածու» երգի տեսահոլովակի պրեմիերայով.«Այդպես ներկայացվեց այն հոգեվիճակը, որն ունի Լիկայի կերպարը սիրելիին կորցնելուց հետո: Որպեսզի Լիկան նույն տեքստերը չասեր, որոշեցինք երկուսը համատեղել»,-ասաց Մենչը:
Պրոդյուսերը շեշտել է, որ մեծ հաշվով Արփիի նոր տեսահոլովակը «Ֆուլ Հաուս»-ի հետ կապ չունի, եւ այս տարի կփորձեն ավելի ակտիվ երաժշտական գործունեություն ծավալել դերասանուհի-երգչուհու հետ:
Շարունակությունը` սկզբնաղբյուրում