ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Բաբայանի վտանգավոր խաղերը և Արցախի նախագահի հրաժարականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախն արդեն նախագահ չունի։ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացնելու Արցախի Ազգային ժողովին։ Մինչ այդ, նա նաև պաշտոնանկ է արել իր պետնախարար Գուրգեն Ներսիսյանին և լայն լիազորություններով պետնախարար նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին։

Հարությունյանի հրաժարականն անակնկալ է եղել Արցախում և Հայաստանում շատերի համար, սակայն ոչ օրեր առաջ տեղի ունեցած Ազգային ժողովի ընդլայնված նիստի մասնակիցների։ Ի դեպ փաշինյանական վարչախումբը վայնասուն է բարձրացրել՝ պնդելով, թե Հարությունյանը հրաժարականի դեպքում պետք է իշխանությունը փոխանցեր պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, վերջինս Արցախի քաղաքական շրջանակներում այնքան էլ հեղինակություն չի վայելում, իսկ այդ նույն նիստի օրը չափազանց ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, որը կարելի է բնորոշել որպես լուրջ բխում, իսկ թեժ խոսակցությունը եղել է Սամվել Բաբայանի և Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի միջև մյուս կողմից։ Բաբայանը հայտարարել է, թե Ադրբեջանցիներին իր խողովակներով որոշակի առաջարկներ է արել՝ կապված ինտեգրման և Ադրբեջանի հետ համագործակցելու մասով։ Արցախի նախկին նախագահները զայրացել և Սամվել Բաբայանի դեմքին հայտարարել են, թե նա իրենից ոչինչ չի ներկայացնում և չունի իրավասություններ ադրբեջանական կողմին առաջարկներ ներկայացնելու։ Նախկին նախագահները նաև նախատել են Արայիկ Հարությունյանին, նրան մեղադրել Արցախում անիշխանություն հրահրելու մեջ, նշել, որ եթե դու չես տվել լիազորությունները, որ Սամվել Բաբայանը գործարքների մեջ մտնի, ապա ինչու՞ է նա իրեն թույլ տալիս նման հակապետական արարք։ Հարությունյանն իհարկե երկչոտ հայտարարություններ է արել, սակայն չի կարողացել պարզաբանել Սամվել Բաբայանի այս լկտիացումը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հարությունյանը հրաժարական է տվել ոչ միայն Արցախի քաղաքական ուժերի մոտ իր վստահությունը կորցնելու պատճառով, այլ նաև հասցրել է լրջագույն խնդիրներ ունենալ նաև Ռուսաստանի հետ։ Ռուսները տևական ժամանակ հասկանում էին, որ Հարությունյանն այլևս կորցրել է իր կշիռը, իսկ նրա ուշքն ու միտքը փախչել ու սեփականությունը պահելն է, հատկապես Հարությունյանն ամեն ինչ անում է արտասահմանյան բանկերում գտնվող գումարները պահելու համար, որոնց մասով երաշխիքներ է տվել հատկապես Շվեյցարիայում ապրող մի շարք գործարարների, ուստի և որքան էլ նա իր հայտարարության մեջ պնդի, թե շարունակելու է ապրել Արցախում, չի բացառվում, որ մի քանի օրվա ընթացքում պարզապես հնարավորություն ստեղծի և իր ընտանիքի հետ փախչի Արցախից։ 

Սոնա Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular