ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահան Քերոբյանը Կամարիսում այցելել է ելակի, ազնվամորու և մոշի մշակությամբ զբաղվող ջերմոցային տնտեսություն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Կամարիս համայնքում այցելել է ելակի, ազնվամորու և մոշի մշակությամբ զբաղվող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգիներ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ջերմոցային տնտեսության տարածքում, այդ թվում՝ նորաստեղծ 6 հա ելակի ջերմատանը, ծանոթացել այստեղ կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին։

Ընկերության արտադրանքը մեծ մասամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, մնացած մասն իրացվում է Հայաստանի Հանրապետությունում:

Հատապտղի ինտենսիվ այգիները հիմնելու նպատակով «Ռոք Բերի» ընկերությունն օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular