ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 աստղանի շքեղ հյուրանոց անիվների վրա (ֆոտոշարք)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սովորաբար մարդիկ ճանապարհորդելիս կանգ են առնում այս կամ այն հյուրանոցում, սակայն Մեծ Բրիտանիայում կարելի է ճանապարհորդել հենց հյուրանոցի հետ միասին: Ամերիկյան Newell ընկերության կողմից արտադրված ավտոբուսը իրենից ներկայացնում է շքեղ 7 աստղանի շարժական հյուրանոց, որում մեկ օր գիշերելը արժե 8000 ֆունտ ստեռլինգ:



Այս յուրահատուկ հարմարավետ հյուրանոցի ստեղծման վրա ծախսվել է մոտ 1 մլն դոլար, որի մեծ մասն ուղղվել է սրահի հարմարավետության ապահովմանը: Փոխադրամիջոց հյուրանոցն ունի ամերիկյան ոճով կառուցված մեծ հյուրասենյակ, ոսկե լոգարան, ամբողջովին կահավորված խոհանոց և ճոխ հյուրանոցին հատուկ այլ հարմարություններ: 

Հզոր շարժիչի շնորհիվ ավտոբուսը զարգացնում է մինչև 140 կմ/ժ արագություն: Յուրաքանչյուրը, ով ցանկանում է ճանապարհորդել Անգլիայով, անհրաժեշտ գումարի դիմաց կարող է օգտվել այդ հարմարավետությունից: 2003թ.-ին ավտոբուսը պատկանել է Ֆորմուլա-1- ավտոարշավորդ Ժակ Վիլնյովին: Վերջինս մի քանի տարի անց մեքենան վաճառել է ավտոարշավորդ Ջենսոն Բատոնին, ով էլ որոշել է վարել նման յուրահատուկ զբոսաշրջային բիզնես:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular