ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը պատժամիջոցների շնորհիվ լավ փող է աշխատել Ռուսաստանի վրա»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Pravda.ru-ն գրում է, որ  պատժամիջոցների ընթացքում Հայաստանը սերտորեն աջակցում է Ռուսաստանին, որն էլ նրան զգալի օգուտներ է բերում։ Հայաստանը դարձել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցման կարևոր կետ և նաև գործնականում փոխարինել է արտասահմանյան հանգստավայրերին։ Իր հերթին Ռուսաստանը Հայաստանին տալիս է որոշակի առավելություններ։ Դաշնային քաղաքական գործիչները պարբերաբար այցելում են Երևան դրսևորելով իրենց սերտ հարաբերությունները։ Օրերս Հայաստանի մայրաքաղաքում էր էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, ով հանդիպել էր Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի հետ, և հանդիպման ընթացքում ուրախությամբ նշվել էր բոլոր ցուցանիշների աճի մասին։

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարի կրկնապատկվել է և կգերազանցի 400 միլիարդ ռուբլին։ Շրջանառության ռեկորդը եղել էր անցյալ տարի (320 մլրդ ռուբլի)։Սակայն շրջանառության զգալի աճը հիմնականում պայմանավորված է վերաարտահանմամբ։ Օրինակ Հայաստանի տարածքով վերաարտահանվել են արտասահմանյան մեքենաներ ու էլեկտրասարքավորումներ Ռուսաստանի համար։ Սակայն նշենք, որ հայկական սննդամթերքը Ռուսաստանում դեռ սահմանափակ պահանջարկ ունի։ Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքն այս տարի նույնպես կրկնապատկվել է վեց ամսում հասնելով 200 հազարի (ամբողջ նախորդ տարվա 300 հազարի դիմաց)։ Նախատեսվում է հետագայում կրկնապատկել զբոսաշրջային հոսքը։ Դա Հայաստանին թույլ կտա ռուս զբոսաշրջիկների քանակով մրցել նույնիսկ Եգիպտոսի հետ։

Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները ձեռնտու են Հայաստանին: Անգամ հակառուսական պատժամիջոցների ֆոնին Հայաստանին հաջողվել է դրա վրա լավ փող աշխատել։ Այդուհանդերձ, ռուբլու արժեզրկումը լուրջ ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular