ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձր ենք գնահատում Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը․ ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ նորանշանակ դեսպանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նոր ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից։

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին պաշտոնավարման ընթացքում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ բազմաշերտ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ԵՄ կողմից Հայաստանի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների հավակնոտ ծրագրին ցուցաբերվող աջակցությանը, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, ինչպես նաեւ համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ու խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հասցեագրման վերաբերյալ։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը: Վերջինիս համատեքստում հայկական կողմը բարձր է գնահատել ԵՄ միջնորդական ջանքերն ու իրավիճակի կայունացմանն ուղղված առարկայական քայլերը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular