ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և ՄԱԿ-ը քննարկել են իրավիճակը Կիպրոսում և «հացահատիկային միջանցքը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղապահ գործողությունների գծով տեղակալ Միրոսլավ Յենկայի հետ։

Նախագահի հաղորդակցությունների վարչության կողմից սոցցանցերում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Քըլըչը նախագահական համալիրում հանդիպել է Յենկային, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Կիպրոս կղզում տիրող իրավիճակի և առաջիկա օրերին «հացահատիկային միջանցքի» վերսկսմանն ուղղված ջանքերի օրակարգով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նիստը։ Հանդիպման ընթացքում դեսպան Քըլըչն ընդգծել է Կիպրոսի թուրքերի օրինական իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Նա կոչ է արել վերջ տալ այս հարցում «անարդար» մոտեցմանը։

 

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել «հացահատիկային միջանցքի» ուղղությամբ աշխատանքների շուրջ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յենկան երախտագիտություն է հայտնել Թուրքիային այս հարցում գործադրած ջանքերի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular