ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեդիան Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի շուտափույթ վավերացման հույս ունի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շվեդիայի արտգործնախարարն ասել է, որ Ստոկհոլմը հուսով է, որ Թուրքիան կվավերացնի Շվեդիայի ծրագրված անդամակցությունը ՆԱՏՕ-ին, երբ հոկտեմբերին թուրքական խորհրդարանը վերսկսի նստաշրջանը, ինչի պայմանավորվածությունը  նախագահ Էրդողանի հետ ձեռք է բերվել հուլիսին դաշինքի գագաթնաժողովում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Բիլստրեմը հավելել է, որ թուրքական կառավարությունը Վիլնյուսում խոստացել է «արագ վավերացում» ապահովել։

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել անցյալ տարի։ Սակայն Թուրքիան ձեռնպահ էր մնացել՝ պատճառաբանելով անվտանգության ոլորտում համագործակցության հետ կապված մտահոգությունները։

 

Ամիսներ տևած ճնշումներից հետո Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերին խորհրդարան կուղարկի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի վավերացումը:

Թուրքիան կոչ է արել քայլեր ձեռնարկել Շվեդիայում բնակվող զինյալների դեմ, որոնք հիմնականում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամներ և  խմբեր են, որոնց Անկարան մեղադրում է 2016 թվականի ձախողված պետական ​​հեղաշրջումը կազմակերպելու մեջ: Թուրքիայի հետ լարվածությունը սրվել է նաև Շվեդիայում ցույցերի պատճառով, որտեղ ցուցարարները այրել են Ղուրանի օրինակները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular