ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնությունը կմտնի խորհրդարան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն քրեականացնել առաջարկող «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնությունը նախօրեին ԿԸՀ հանձնեց 58 հազար ստորագրություններով 5 արկղերը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի կսկսի ստորագրությունների ստուգումը, եթե, ինչպես ԿԸՀ ներկայացուցիչն է ասել, խնդիրներ չլինեն հատուկ այդ նպատակով պատվիրված ծրագրի հետ: Ընդհանուր առմամբ, ստուգելու համար ԿԸՀ-ն ունի 1 ամիս ժամանակ: Այսինքն, մոտավորապես հոկտեմբերի սկզբին օրենսդրական նախաձեռնությունը կարող է մտնել Ազգային ժողով, եթե, իհարկե, ԿԸՀ-ն «թերություններ» չհայտնաբերի կամ ինչ-ինչ «լազեյկաներ» չգտնի՝ թույլ չտալով, որ հարցը հասնի խորհրդարան:

Բանն այն է, որ ԱԺ մտնելուն պես քպականներին խայտառակություն է սպասվում, քանզի, մեր տեղեկություններով, նրանք հստակ որոշում ունեն՝ ցանկացած միջոցով, որ փուլում դա հնարավոր լինի, խոչընդոտել օրենքի ընդունումը: Նախաձեռնության հեղինակ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր ստորագրողներին՝ կոչ անելով այսուհետ ևս, այդ թվում՝ հարցը ԱԺ տեղափոխվելուց հետո, տեր կանգնել ստորագրություններին ու մինչև վերջ հետամուտ լինել օրենքի ընդունմանը: Ի դեպ, հավելենք, որ եթե Ազգային ժողովը մերժի նախագիծը, ապա արդեն պետք է 300 հազար ստորագրություն հավաքվի։ Այդ դեպքում նախագիծը կդրվի հանրաքվեի: Բավարար ձայներ ստանալու դեպքում այն օրենքի ուժ կստանա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular