ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru-ն «Հայաստանը պատժամիջոցների շնորհիվ լավ փող է աշխատել Ռուսաստանի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ պատժամիջոցների ընթացքում Հայաստանը սերտորեն աջակցում է Ռուսաստանին, որն էլ նրան զգալի օգուտներ է բերում։

Հայաստանը դարձել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցման կարևոր կետ և նաև գործնականում փոխարինել է արտասահմանյան հանգստավայրերին։ Իր հերթին Ռուսաստանը Հայաստանին տալիս է որոշակի առավելություններ։ Դաշնության քաղաքական գործիչները պարբերաբար այցելում են Երևան՝ ի ցույց դնելով իրենց սերտ հարաբերությունները։ Օրերս Հայաստանի մայրաքաղաքում էր էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, որը հանդիպել էր Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի հետ, և հանդիպման ընթացքում ուրախությամբ նշվել էր բոլոր ցուցանիշների աճի մասին։

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարի կրկնապատկվել է և կգերազանցի 400 միլիարդ ռուբլին։ Շրջանառության ռեկորդը եղել էր անցյալ տարի (320 մլրդ ռուբլի)։ Սակայն շրջանառության զգալի աճը հիմնականում պայմանավորված է վերաարտահանմամբ։ Օրինակ՝ Հայաստանի տարածքով վերաարտահանվել են արտասահմանյան մեքենաներ ու էլեկտրասարքավորումներ Ռուսաստանի համար։ Սակայն նշենք, որ հայկական սննդամթերքը Ռուսաստանում դեռ սահմանափակ պահանջարկ ունի։ Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքն այս տարի նույնպես կրկնապատկվել է՝ վեց ամսում հասնելով 200 հազարի (ամբողջ նախորդ տարվա 300 հազարի դիմաց)։

Նախատեսվում է հետագայում կրկնապատկել զբոսաշրջային հոսքը։ Դա Հայաստանին թույլ կտա ռուս զբոսաշրջիկների քանակով մրցել նույնիսկ Եգիպտոսի հետ։ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները ձեռնտու են Հայաստանին: Անգամ հակառուսական պատժամիջոցների ֆոնին Հայաստանին հաջողվել է դրա վրա լավ փող աշխատել։ Այդուհանդերձ, ռուբլու արժեզրկումը լուրջ ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular