ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում հզոր երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կուրիլյան կղզիների մոտ սեպտեմբերի 2-ի առավոտյան ուժգին ցնցումներ են գրանցվել։ Տեղի բնակիչների խոսքով՝ երկրաշարժը զգացվել է բնակավայրերում, սակայն ավերածություններ չի առաջացրել։

Բնական աղետի էպիկենտրոնը գտնվել է Ալաիդ նեղուցում՝ Սեւերո-Կուրիլսկից 32 կիլոմետր հեռավորության վրա։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը պարզաբանել է, որ ցնցումների ուժգնությունը հասել է 6,2 մագնիտուդի։

Ցունամիի ահազանգ չի հայտարարվել: Բոլոր ծառայություններն աշխատում են սովորական ռեժիմով: Զոհեր և ավերածություններ չկան: Երկրաշարժը զգացել են Սեւերո-Կուրիլսկ քաղաքի բնակիչները: Ըստ նախնական տվյալների՝ զոհեր և ավերածություններ չկան․ այսպես են մեկնաբանել իրավիճակը ՌԴ ԱԻՆ Սախալինի շրջանի գլխավոր վարչությունում։

Տեսանյութն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular