ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այլընտրանքային ու անխուսափելի. Անկարան և Բաքուն Երևանին մղում են «Զանգեզուրի միջանցք»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ  նոր տրանսպորտային միջանցքի թուրքական հատվածի կառուցման աշխատանքները, որն անցնելու է Զանգեզուրով, կավարտվեն այս տարի։ Այդ մասին օգոստոսի 25-ին Անկարայում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նրա խոսքով, ներկայումս ստեղծվում է «այլընտրանքային» տրանսպորտային միջանցք, որը սկիզբ է առնում Ադրբեջանից, անցնում Զանգեզուրով (նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզը) և ավարտվում թուրքական Կարսում։ «Արդեն ավարտին են մոտենում միջանցքի Ադրբեջանի տարածքով անցնող հատվածի աշխատանքները։ Մենք աշխատում ենք Դիլուջայում, Իգդիրում և Կարսում, և նախատեսում ենք աշխատանքները ավարտել այս տարի»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին Բաքու կատարած այցի ժամանակ մատնանշել է Զանգեզուրի միջանցքի հարցի շուտափույթ լուծումը, ինչը, ըստ նրա, կնպաստի թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։ Նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին է անխուսափելի անվանել «Զանգեզուրի միջանցքի» բացումը։

Ադրբեջանը դեռ պահանջում է «Զանգեզուրի միջանցք» Հայաստանի տարածքով, բայց որևէ քայլ չի ձեռնարկում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու համար։ Այդ մասին էլ ՀՀ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, Բաքուն առաջ քաշելով «ինչ-որ երկիմաստ միջանցքային տրամաբանություն» շարունակում է մեղադրել Երևանին իր տարածքով տրանսպորտային կապերն ապաշրջափակելու իր պարտավորությունները չկատարելու մեջ։ Հայաստանը ոչ գրավոր, ոչ բանավոր նման պարտավորություններ չի ստանձնել և երբեք չի ընդունի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նման մեկնաբանությունները,  նկատել է Փաշինյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular