ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն լղոզված, կեղտոտ վիճակը, որ կար Արցախում, հիմա փոխվում է. նույնը պետք է Հայաստանում. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զիջումների ոչ մի տեղ չկա, այս պրոցեսը շատ կանխատեսելի էր եւ մենք չպետք է ձեւացնենք, թե մեկ օրչում դա հայտնաբերեցինք. Սա նոյեմբերի 9-ից հետո մեր բազմաթիվ սխալ քայլերի արդյունքն էր, որ Հայաստանն արեց: Մեն այսօրվա վիճակը 90 տոկոսով մեր սխալ քայլերի հետեւանքն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

«Ի՞նչ է պետք անել. Հանձնվել, նշանակում է կորցնել ամեն ինչ,  լինել անգրագետ, արկածախնդիր, նշանակում է նույնպես կորցնել Ամեն ինչ: Այստեղ պետք է հասկանալ, թե Հայաստանն ինչ պետք է հակակշռի: Այո, ճնշումներ կան, եւ սովորաբար ճնշում են թույլերի վրա: Ե՛վ Արևմուտքը, և՛ Ռուսաստանն ուզում են, որ տարածաշրջանում խնդիր չլինի, որովհետև իրենց գլուխը խառն է այլ բաներով, և հարցերը լուծելու համար բնական է, որ պետք է ճնշեն թույլ կողմին։

Հիմա շատ կարևոր է, որ Հայաստանում լինեն փոփոխություններ, որոնք կբերեն բանակցային նարատիվի փոփոխության։

Բանակցային այս բովանդակությունը բերում է երկու բանի՝ պատերազմի և հայրենազրկման։ Հայաստանի անելիքն այդ երկուսը կասեցնելն է։ Այս առումով ողջունում եմ Արցախում տեղի ունեցող փոփոխությունները, դա ուշացած էր, բայց շատ կարևոր։ Կարևորում եմ, որ Հայաստանում նոր, սոլիդ իշխանություն ունենանք։ Այն լղոզված, կեղտոտ վիճակը, որ կար Արցախում, հիմա փոխվում է, նույն փոփոխությունները պետք են նաև Հայաստանում։ Մեզ համար վտանգավոր է և՛ գործող իշխանությունը, և՛ նաև արկածախնդիր, իրավիճակը ճիշտ չհասկացող որևէ այլ իշխանություն»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular