ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա զոհ և վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Զվարթնոցի վարչական տարածքում, բախվել են Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, Toyota-ի վարորդը տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարաշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով շրջադարաձ է կատարել՝ ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular