ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ խնդիրների մասին է վկայում ճարպակալումը մարմնի կոնկրետ հատվածում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ճարպակալումը ժամանակակից հասարակության շրջանում ամենատարածված խնդիրներից է։ Marketium.ru կայքը գրում է, որ մարմնի տարբեր հատվածներում ճարպերի կուտակումը վկայում է որոշակի խնդիրների առկայության մասին։

1. Ճարպակալում մարմնի վերին հատվածում։ Սա չափազանց շատ ուտելու նշան է։ Առաջին հերթին՝ հարկավոր է առողջ, հավասարակշռված սնունդ օգտագործել և ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Հիշեք, որ մարմնի վերին հատվածում ճարպակալումը մեծացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի, հիպերտոնիայի և այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը։

2. Մեծ որովայն։ Ամենայն հավանականությամբ, սա չափազանց շատ ալկոհոլ օգտագործելու հետևանք է։ Այս դեպքում հարկավոր է նվազագույնի հասցնել ալկոհոլային խմիչքների օգտագործումը։ Իհարկե, հնարավոր է նաև ֆիզիկապես ակտիվ լինել և հետևել հավասարակշռված սննդակարգի։

3. Ճարպակալում որովայնի ներքևի հատվածում։ Սա դեպրեսիայի և անհանգստության նշան է։ Ճարպակալման այս տեսակը հարկավոր է բուժել միաժամանակ երկու եղանակով՝ լարվածության թուլացում և ֆիզիկական վարժություններ։

4. Մեծ որովայն և ճարպակալում մեջքի վերին հատվածում։ Սա նստակյաց կյանքի արդյունք է։ Այս դեպքում հարկավոր է ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, ինչպես նաև շտկել սննդակարգը։ Չի կարելի անուշադրության մատնել նաև արյան մեջ շաքարի մակարդակը։

5. Ճարպակալում մարմնի ներքևի հատվածում։ Սա առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում։ Մարմնի այս հատվածում կուտակված ճարպից ազատվելու համար հարկավոր է պարբերաբար ֆիզիկական վարժություններ անել։

6. Ճարպակալում մարմնի ներքևի հատվածում՝ մինչև ոտքերի ծայրը։ Ճարպակալման այս տեսակն առավել հաճախ հանդիպում է հղի կանանց շրջանում։ Նոր ծննդաբերած կինն այս դեպքում պետք է խորհրդակցի բժշկի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular