ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այդ կեղծ խաղաղությունը լինելու է մեր պատմության վերջին էջը». «Բաբոն տեր ա» նախաձեռնություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Բաբոն տեր ա» նախաձեռնությունը միավորել է Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ապրող կանաց մեկ գաղափարի շուրջ, որ Արցածխը չի կարող լինել Հայաստանից անկախ եւ չի կարող հանձնվել թշնամուն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում իր ելույթում նշեց «Բաբոն տեր ա» նախաձեռնության ներկայացուցիչը:

«Գիտակցելով այս պատմական օրերի պատասխանատվությունը, այսօր մենք այստեղ ենք, որ մեր ուժերի առավելագույնի չափով կարողանանք կանխել Արցախի հանձնումը: Ուրախ ենք այսօր այս հարթակում տեսնել Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի եւ մեզ նման ինքնաբուխ նախաձեռնություններին՝ միավորված մեկ գաղափարի շուրջ: Մնացածներին, որոնք դեռ չեն միացել, մենք կոչ ենք անում միավորվելու, որովհետեւ մեր ուժը մեր միասնության մեջ է: Կոչ ենք անում մտվորականներին, հոգեւորականներին, գյուղական ու քաղաքային բնակավայրերի բնակիչներին, Սփյուռքի մեր հայերնակիցներին, բլոր հայերին, միավորվեք:

Կոչ ենք անում մոռանալ սեւը եւ սպիտակը, հինը եւ նորը, միասնական լինել հանուն Արցախի եւ Հայաստանի փրկության»,-ասաց նա:

«Ուզում եմ նաեւ կոչ անել մեր այն հայրենակիցներին, որոնք այս օրերին իրենց վախն ու անհանգստությունը ուզում են քողարկել տարբեր քեֆ-ուրախությունների մասնակցելով, Հյուսիսային պողոտայում երգ ու պար բռնելով: Այո, կյանքը շարունակվում է, լինելու են ուրախության մեծ ու փոքր առիթներ, բայց մենք անընդունելի ենք համարում այս օրերին միլիոնավոր աստղերով կազմակերպված համերգներ անելը, դրանց մասնակցելը, կերուխումի փողոցային փառատոններ անելը: Այդ միջոցառումները միտված են մեր ուշադրությունը շեղելու կարեւոր հարցերից:

Մեր ազգին բնորոշ է աջակցությունը, մեր ազգին բնորոշ չէ լկտիությունը եւ անտարբերությունը:

Մենք դատապարտում ենք ներկայիս իշխանությունների անկարողությունը պաշտպանելու ցեղասպանության եզրին կանգնած 120 հազար մեր հայրենակիցներից: Մենք դատապարտում ենք նաեւ երկիրը մասնատելու, կտոր-կտոր թշնամուն նվիրելուն ուղղված բոլոր գործողությունները: Մենք դատապարտում ենք հայ ժողովրդին կեղծ «խաղաղության օրակարգ» հրամցնելու ճիգերը: Այդ կեղծ խաղաղությունը լինելու է մեր պատմության վերջին էջը եւ բերելու է մեր հայրենիքը կործնման»,-ընդգծեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular