ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերել եմ Հայոց հայրապետի ողջույնը, քաջալերանքը. Բագրատ Սրբազանը՝ Ազատության հրապարակում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուզում եմ ողջ սրտով, որդիական սիրով եւ խոնարհությամբ ձեզ բոլորիդ բերել Հայոց հայրապետի, Ամենայն հայոց կաթողիկոսի, Նորին սուրբ օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ հայրապետի օրհնությունը, սերը, ողջույնը քաջալերանքը, աղոթքը մեր ողջ կյանքի վերելքի եւ հաղթանակների համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում տերունական աղոթքից հետո իր ելույթում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Այս մթնոլորտում է հնչում տերունական պատգամը՝ «Աշխարհում դուք նեղություն եք կրելու, բայց քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»: Այս անվերջանալի պատգամը հնչում է նաև այսօր, երբ կանգնած ենք մեր ողջ պատմության ներկայիս իրականության և գալիքի անորոշ ջրբաժանի առջև, երբ պաշարված է մեր հերոսական ժողովրդը, երբ գտնվում ենք նույն կասկածների, տագնապների վերջին հույսի, տառապանքների, վախի տրտմության ուրացումի, լքվածության, միայնակության և անզորության միջավայրում, բայց մյուս կողմից գիտակցում ենք, որ կոչված ենք պայքարի պատասխանատվության, պատվի և աևժանապատվության վերականգնելու անհրաժեշտությանը»,-ասաց նա:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հիշեցրեց, որ 35 տարի առաջ Ազատության հրապարակը փոթորկեց՝ արձագանքելով Ստեփանակերտի ազատագարական պայքարին. «Ոչ միայն սոսկ հողի և հացի պայքար, այլ՝ անունի, պատվի արժանապատիվ կյանքի պայքարով մեր բազմաթիվ եղբայրների և զավակների, ընկերների և հայրերի այրան գնով, այդ արյունը չի չորացել»,-ասաց եպիսկոպոսը:
Գալստյանը հայտնեց, որ չնայած շրջափակմանը, արցախցիները չեն հրաժարվում իրենց անունի արժանապատվության պայքարից՝ վերստին վկայելով, որ մենք կոչված ենք հաղթանակի, և ոչ մեռելության ու պարտության:
«Այսօր բառացիորեն Արցախ աշխարհը՝ իր փոքրով ու մեծով, իր չծնված երեխայով փրկում է հայ ժողվորդի պատիվը և անունը՝ երբեք չփնտրելով խաչի թեթևությունը, այլ բոլորիս փոխարեն կրելով այդ խաչի ծանրությունն ու պատասխանատվությունը: Աշխարհն իր երկակի չափանիշներով, անբարո բարոյականությամբ մեզ փորձում է համոզել և պարտադրել ստորացուցիչ և նվաստացնող, այսպես կոչվող, մուրացիկ խաղաղությունը, վերածելով այն մի փոր հացի պատմության՝ փորձելով գողանալ մեզանից մեր ապրելու իրավունքը: Մեր կենսագրությունը, հիշողությունը, մեր ինքնությունը, ժառանգությունը, մեր զոհաբերության պատմությունը, արդարության ձգտումը»,-ասաց սրբազանը:

Բագրատ Գալստանյանը հայտարարեց, որ արցախի ինքնորոշման իրավունքն անվիճարկելի և անսակարկելի է:
«Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցախ»,-խոսքն ավարտեց Գալստանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular