ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լաչինի միջանցքը փակվել է Պրահայում. Անդրանիկ Թեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը ստեղծվել է ղարաբաղյան շարժման արդյունքում, Հայաստանը ունի առաքելություն՝ տեր կանգնել Արցախին. Եթե հրաժարվում ենք այդ առաքելությունից, վերանում է Հայաստանի գոյության իմաստը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում իր ելույթում նշեց «Մայր Հայաստան» նախաձեռնության ղոեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Հետեւաբար Արցախը պայքարելով պահում է Հայաստանի գոյության իմաստը: Այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախի հետ, կոնկրետ պտական դավաճանության հետեւանք է, այդ դավաճանությունն ունի օր, տեղ, հասցե: 2022 թվական, հոկտեմբերի 6, Պրահա: Նիկոլ Փաշինյանը շատ կոնկրետ դավաճանական դրսեւորում ցուցաբերել է հենց այդ ժամանակ, նա համաձայնել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս եւ դրա հետեւանքով է, որ պաշարված է Արցախը եւ ցեղասպանության եզրին են կանգնած 120 հազար մեր հայրենակիցները: 

Նրա համար կա երկու տարբերակ՝ կամ Արցախն ու Հայաստանը չլինեն եւ ինքն իր կաշին փրկի, կամ հակառակը: Ինքը շատ լավ հասկանում է, որ դատվելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու եւ պետական դավաճանության հոդվածով: Շատ լավ հասկանալով, որ պետք է դատվի, նա Հայաստանը դիտարկում է որպես թուրքական ազդեցության գոտի, քանի որ գիտի, որ միայն այդ դեպքում չի դատվելու»,-ասաց Թեւանյանը:

Նրա խոսքով, իրենց խնդիրը Հայաստանում նոր իշխանության ձեւավորումն է, այնուհետեւ մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. «Մենք կունենանք նոր լեգիտիմ իշխանություն, որը հանդես կգա Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությամբ: Եթե իշխանության մեջ կան որոշակի ողջամտության փշրանքներ ունեցողներ, իրենք էլ պետք է նպաստեն Հայաստանում իշխանափոխությանը: բոլորիս խնդիրը պետք է լինի նոր իշխանության ձեւավորման միջոցով ապահովել պրահյան գործընթացից դուրս գալը, որովհետեւ Պրահայում է Լաչինի միջանցքը փակվել: Մենք պետք է հետ պտտեցնենք դա, մեր ռազմավարական դաշնակիցներից ստանանք աջակցություն, նոր անցնենք հետագա ծանր բանակցային գործընթացին եւ խաղաղության ապահովմանը»,-ընդգծեց Թեւանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular