ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության հանրահավաքն ահաբեկել է փաշինյանական վարչախմբին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տևական դադարից հետո հայաստանյան ընդդիմությունը նախօրեին բազմամարդ հանրահավաք էր գումարել Երևանի «Ազատության» հրապարակում։ Այն, որ ընդդիմությունը բավական լավ է պատրաստվել այդ հավաքին վկայում էին նաև գործող վարչախմբի հիստերիան և մասնակիցների թիվն ամեն գնով նվազեցնելու նրանց ջանքերը։ «Իրազեկ քաղաքացիների» միավորումն էլ, իհարկե, հայտարարություն տարածեց՝ նշելով, թե հանրահավաքին մասնակցել են 10500 մարդ, մինչդեռ նույնիսկ իրենց իսկ հրապարակած լուսանկարից ակնհայտ երևում էր, որ հրապարակը լեփ-լեցուն է և մարդիկ եկել են իրենց աջակցությունը հայտնել Արցախին։

Պաթետիկ և երբեմն նույնիսկ իրականությունից կտրված ելույթների կողքին կային իսկապես արժեքային առաջարկներ, ակնհայտ էր, որ դադարն ընդդիմությունն օգտագործել է լուրջ նախապատրաստվելու հետագա պայքարին։ «Ղարաբաղ կոմիտեի» նախկին անդամ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի առաջարկը թերևս ամենագործունակն ու առանցքայինն էր։ Մանուկյանն առաջարկում է իշխանափոխություն անելուց հետո, ոչ թե որևէ մեկին նշանակել երկրի կառավարիչ, այլ ստեղծել նոր 11 հոգանոց կոմիտե, որն էլ կիրականացնի երկրի կառավարումը։ Այս առաջարկն էական է նրանով, որ ընդդիմադիր ուժերն այլևս չեն կարող իրար հետ գզվռտվել, թե ո՞վ, կամ, ո՞ր ուժի առաջնորդը պետք է զբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը։

Հիշեցնենք, որ 80-ականների վերջին ստեղծված «Ղարաբաղ կոմիտեն» էլ ուներ 11 անդամներ և կոմիտեի համագործակցված աշխատանքի շնորհիվ էլ հնարավոր եղավ, թե՛ անկախութուն բերել Հայաստանին և, թե՛ կռել հաղթանակն Արցախյան առաջին պատերազմում։

Հանրահավաքում նաև քննադատության խոսքեր հնչեցին Արևմուտքի հասցեին, որն ուզում է ամեն գնով լուծել Արցախի խնդիրը՝ չմտահոգվելով Արցախում հազարավոր բնակիչների կյանքի և առողջության համար։ Ուշագրավ է, որ այդ պայմաններում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ հարցազրույց է տալիս իտալական պարբերականին և այդ հարցազրույցի գրեթե մեծ մասը նվիրված էր Ռուսաստանին քննադատելուն։

Անահիտ Մխիթարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular