ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործող վարչախմբի թիրախները երկուսն են ավագանու ընտրություններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրվան մնացել է երկու շաբաթ։ Ընտրական քարոզարշավն ընթանում է բավական բուռն, մասնակից հիմնական ուժերը փորձում են հանրությանը ներկայացնել իրենց մոտեցումները։ Ուշագրավ է, որ այլևս ուժերը բավական բաց են խաղում՝ գիտակցելով, որ հանրության և երևանցիների քվեին արժանանալու համար պետք է ներկայացնել իրենց մոտեցումները, իրենց պատկերացումները ոչ միայն Երևան քաղաքի հետագա կառավարման, այլ նաև հանրապետության քաղաքական ապագայի մասով։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» բնականաբար արդեն իսկ անցել է լիակատար հարձակման, ընդ որում բացառապես երկու ուժերի՝ «Ապրելու երկիր» կուսակցության և նրա քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի և «Ազգային առաջընթաց» կուսակցության ու դրա ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։ Ակնհայտորեն գործող իշխանությունը մտավախություններ և մտահոգություններ ունի հենց այս երկու ուժերից, ի դեպ երկուսն էլ հայտարարել են, որ որևէ պարագայում կոալիցիայի մեջ չեն մտնելու փաշինյանական վարչախմբի հետ, ինչը, թերևս, կտրել է այս ուժերի բոլոր հնարավոր կամուրջները և, թե՛ «Ապրելու երկիրը», թե՛ «Ազգային առաջընթացը» հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը։

Ընդդիմադիր մյուս միավորներն ընտրությունների մասնակից կուսակցություններին առաջարկում են հուշագիր ստորագրել՝ հայտնելով, որ չեն համագործակցելու «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Իհարկե, ընտրությունների մասնակիցների մեծ մասը ընտրություններին մասնակցում է, ոչ թե «Քաղպայմանագրին» իշխանությունից հեռացնելու, այլ ավագանիի կազմում անցնելու դեպքում գործող իշխանություններից արտոնություններ ստանալու, հնարավորության դեպքում դաշինք կազմելու և պաշտոններ ստանալու ակնկալիքով, ուստի և ուժերի մեծամասնությունը, առայժմ վախեցած է և ձայն չի հանում Փաշինյանի հետ համագործակցելու հնարավորության մասով, ինչը թերևս վկայում է, որ հատուկենտ մասնակիցներ են, որոնք իսկապես ընտրություններին մասնակցում են ոչ սեփական նեղ կուսակցական շահերի, այլ իսկապես իշխանափոխություն իրականացնելու նպատակով։ Հանրությունը պետք է գիտակցի, որ հենց այս ուժերն են իրականում ցանկանում իշխանափոխություն իրականացնել Հայաստանում, և պետք է իր քվեն տա այդ ուժերից որևէ մեկին։ Եվ ամենակարևորը պետք է անպայման մասնակցել այս ընտրություններին, որքան ցածր եղավ մասնակցությունը, այնքան ՔՊ-ն և Տիգրան Ավինյանն ավելի մեծ շանսեր կունենան կրկին զավթելու իշխանությունը։ 

Աննա Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular