ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխության մասին տեղեկություն չունեմ. Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երասխի մետալուրգիական գործարանի շինհրապարակը պարբերաբար գնդակոծվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ինչի արդյունքում աշխատանքները պարբերաբար դադարեցվում են: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նշեց սակայն, որ մետալուրգիական գործարանի կառուցման վայրի հնարավոր տեղափոխման մասին տեղեկություն չունի և չի կարող մանրամասներ ասել հետագա զարգացումների մասին։

«Ես կարծում եմ, որ բոլոր պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով, որպեսզի ներդրողը Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու համար ունենա լիարժեք հարմարավետություն», - ասաց Մհեր Գրիգորյանը:

Նա մանրամասներ չներկայացրեց, բայց վստահեցրեց, որ դրա համար արվում է անհրաժեշտ ամեն ինչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular