ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի ՊՆ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն Ռադային․ այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշման համաձայն՝ հրաժարականի դիմում եմ ներկայացրել Ուկրաինայի Գերագույն Ռադա»,- գրել է Ռեզնիկովը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ որոշել է փոխել երկրի Պաշտպանության նախարարին։ Ալեքսեյ Ռեզնիկովի փոխարեն այս պաշտոնը կզբաղեցնի Պետական ​​գույքի հիմնադրամի ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular