ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշակի փոփոխություններ կան զինված ուժերում, բայց նաեւ կարգապահությունն ընկել է. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որոշակի փոփոխություններ կան զինված ուժերում. Եթե փոփոխություններ չլինեին, դա կնշանակեր, որ հայ ժողովուրդը կորցրել է հայրենասիրության բոլոր զգացմունքները, բանակի ղեկավարությունն էլ չի ցանկանում բանակը վերականգնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Բանակն ամենալայն հնարավորությունն ունի արագ վերականգնել իր մարտունակությունը: Իհարկե, խնդիր կա կարգապահության եւ անվտանգության կանոնների պահպանման հետ: Այստեղ ես ուզում եմ քննադատել ԶՈՒ-ին, որովհետեւ 2018-ից սկսած բանակի մարտունակության, կառվարման, նրա կարողությունների անկման պատճառներից մեկը կարգապահությունն է: Բանակի նկատմամբ քաղաքականությունն իջեցրեցին կենցաղային մակարդակի՝ սկսած բանակի արտաքին տեքսից:  Կարգապահությունն ազդում է նաեւ անվտանգության կանոնները պահպնելու վրա, որի հետեւանքով զոհեր ենք ունենում»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular