ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը խաբել է Ռուսաստանին հացահատիկի գործարքի պարտավորությունների կատարման հարցում․ Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան գործընկերները խաբել են Ռուսաստանին հացահատիկի գործարքով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։

«Մեզ խնդրեցին երրորդ անգամ երկարաձգել մեր մասնակցությունը՝ խոստանալով կատարել մեր առջեւ տրված պարտավորությունները, և, ինչպես միշտ, դա հաճախ է պատահում մեր արևմտյան գործընկերների հետ, նորից խաբեցին, նորից ոչինչ չարեցին։ Վերջ, հիմա մենք ասում ենք, որ դեմ չենք այս գործարքին, պատրաստ ենք անմիջապես վերադառնալ դրան, հենց որ կատարվեն մեզ տված խոստումները»,- ասել է Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ եթե արևմտյան երկրներն այսօր կատարեն իրենց խոստումները, ապա առաջիկա մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունն ամբողջությամբ կվերադառնա գործարքին և կկատարի այն ամենը, ինչ ցանկանում են իրենից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular