ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գազպրոմը» ​​«Botas» ընկերությանը, ճանապարհային քարտեզ է փոխանցել Թրակիայի տարածաշրջանում գազի հանգույց ստեղծելու համար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Գազպրոմը» թուրքական պետական ​​«Botas» ընկերությանը, որը զբաղվում է էներգակիրների փոխադրմամբ, ճանապարհային քարտեզ է փոխանցել Թրակիայի տարածաշրջանում գազի հանգույց ստեղծելու համար, որը գտնվում է Թուրքիայի եվրոպական մասում՝ Քըյըքեում արդեն գործող «Թուրքական հոսք» գազատարի ընդունման կետից ոչ հեռու։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

«Օրակարգում համատեղ աշխատանքային խմբի ստեղծումն է, գործունեության իրավական շրջանակների, առևտրի իրականացման և ձեռք բերված գազի փոխանցման սխեմաների  համաձայնեցումը»,- ասել է Պուտինը։ Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, ով ղեկավարում է վառելիքաէներգետիկ համալիրի հարցերը, և մասնակցել է բանակցություններին, հրաժարվել է պատասխանել ՌԲԿ-ի թղթակցի ճշտող հարցերին։

Ռուսաստանի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Թուրքական» և «Կապույտ հոսքերի» վրա հարձակումների մասին։ «Մեր նավերը պահպանում են այդ խողովակաշարերի համակարգերը, բայց դրանք մշտապես հարձակման են ենթարկվում, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, որոնք կառավարվում են ուկրաինական սևծովյան նավահանգիստներից»,- ասել է Պուտինը։ Սա ռուսաստանյան իշխանությունների առաջին հայտարարությունը չէ սևծովյան գազատարների վրա ուկրաինական կողմի հարձակումների մասին, ավելի վաղ դա քննարկվել էր ՊՆ-ում հունիսին և մայիսին, երբ երկու միջադեպ տեղի ունեցավ գազատարները պահպանող նավերի հետ։

 Թուրքիայում նոր գազային հանգույց ստեղծելու առաջարկությամբ Պուտինն առաջին անգամ հանդես է եկել դեռևս 2022 թվականի հոկտեմբերին այն բանից հետո, երբ Բալթիկ ծովում պայթեցվեցին«Հյուսիսային հոսք-1» գազատարները, որոնք գազ էին մատակարարում Գերմանիային և ԵՄ այլ երկրներին, և դեռևս չշահագործվող «Հյուսիսային հոսք-2»-ը։ Այդ ժամանակ ՌԴ նախագահը պարզաբանել էր, որ այս նախագիծը թույլ կտա վերակողմնորոշել տարանցումը Սև ծովով, սակայն դրա ստեղծման համար անհրաժեշտ է նաև գազի պոտենցիալ գնորդների, մասնավորապես եվրոպական երկրների շահագրգռվածությունը։ 2023 թվականի հուլիսին նա ասել էր, որ նախագիծը ենթադրում է էլեկտրոնային առևտրի հարթակի ստեղծում, այլ ոչ թե գազի մեծ ծավալների պահեստավորում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular