ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Հայաստանը դրել է ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի հակադրության մեջտեղում. սա նշանակում է, որ մեր երկիրը բզկտելու են. Թեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մայր Հայաստան» դաշինքն ավագանու ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որը հստակ գնահատական է տալիս Փաշինյանի կործանարար եւ պետականաքանդ իշխանությանը, երբեք չի համագործակցել այդ իշխանության հետ եւ առաջարկում է ամբողջական իշխանափոխություն: Այս մասին հայտարարեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Ավան վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանը։

«Փաշինյանը Հայաստանը դրել է ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի հակադրության մեջտեղում. սա նշանակում է, որ մեր երկիրը բզկտելու են»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը։

Նա նշեց, որ «Մայր Հայաստանի» անդամներն անցնում են շենքից շենք, բակից բակ, որպեսզի ահազանգի շեփոր հնչեցնեն. վտանգված է Հայաստանի գոյությունը.

«Նիկոլ Փաշինյանն այս ընտրությունները տարբեր մանկլավիկների, մանրապճեղների ու դրածոների միջոցով ուզում է իջեցնել ասֆալտի թեմայի կարեւորության, մինչդեռ վտանգված է մեր երկրի գոյությունը։ Ձեր քվեով թույլ մի՛ տվեք, որ Երեւանն Էրիվան դառնա, Հայաստանն էլ՝ Արեւմտյան Ադրբեջան»:

Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը, Թեւանյանի համոզմամբ, հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի պարտության ու խայտառակության հետքը Հայաստանից մաքրելուց հետո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular