Նորաձևություն 2017. գարնանային հագուստի գլխավոր տարրերը, որ պարտադիր է իմանալ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԳարունը փոփոխությունների ու թարմության եղանակն է։ Բոլոր աղջիկներն էլ ձմեռային ցուրտ եղանակից ու տաք հագուստից հետո ցանկանում են բացել զգեստապահարանն ու թարմություն հաղորդել դրան։
Tochka-ն գրում է, որ մինչ դա անելը պետք է իմանալ, թե այս գարնանն ինչպիսի հագուստ է նորաձև լինելու։ Այս հագուստն անպայման պետք է լինի բոլոր ոճային աղջիկների զգեստապահարաններում, քանի որ դրանք ներկայացնում են 2017-ի գարնան հիմնական ու գլխավոր թրենդները։
Երկար վերարկուն համարվում է 2017-ի գլխավոր թրենդներից մեկը։ Այս դեպքում վերարկուի ձևն այդքան կարևոր չէ, ինչքան երկարությունը։ Նախապատվությունը տվեք սև վերարկուներին։
Վերարկուի փոխարեն կարող եք օգտագործել «Պոնչո» կոչվող ժակետները։ Դրանք պետք է երկրաչափական նախշեր ունենան։ «Պոնչոն» կարող եք համադրել այն ամենի հետ, ինչ ունեք՝ ջինսեր, տաբատներ, շապիկներ, վերնաշապիկներ, զգեստներ և այլն։ Պարզապես համոզվեք, որ գույները համապատասխանում են միմյանց։
Այս գարնան գլխավոր թրենդներից են գրվածքներով շապիկները։ Դրանք կարող են պարունակել ցանկացած հաղորդագրություն։ Ինչպես նաև, այս շապիկները կարելի է համադրել զգեստապահարանի ամբողջ հագուստի հետ։
«Բոհո» ոճով սպիտակ զգեստն այս գարնան ամենավառ թրենդներից է։ Այն շատ կանանցի ու նուրբ տեսք ունի, այնպես որ ձեր կերպարը կարող է շատ ռոմանտիկ ստացվել, իսկ եթե համադրեք այս զգեստը կոպիտ կոշիկների կամ բատիլյոնների հետ, ապա «Գրանժ» ոճով կերպար կստանաք։
Այս տարի նախապատվությունը տվեք հարմարավետ հագուստին ու կոշիկներին։ Ընտրեք մարզակոշիկները, քանի որ դրանք ոչ միայն հարմար են, այլև բավականին նորաձև։ Մարզակոշիկները կարող եք համադրել նույնիսկ դասական հագուստի հոտ։