ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետընտրական պաշտոնանկությունների «շքերթում» ո՞ր պաշտոնյաները կներառվեն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել էր, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մեծ «չիստկա» է իրականացնելու. նշվում է, որ առնվազն հինգ նախարար հրաժեշտ է տալու աթոռին: «Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտոնանկությունները միայն նախարարներով չեն սահմանափակվելու. աշխատանքից կազատվեն նաև կառավարությանը ենթակա մի քանի մարմինների և պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ: Ի մասնավորի, կրկին սրվել են խոսակցությունները ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության հետ կապված:

Նախկինում մի քանի անգամ նման տեղեկություններ շրջանառվել են, սակայն այս անգամ, կարծես, «դանակը հասել է ոսկորին»:Մեր աղբյուրի փոխանցմամբ, Բադասյանը «մենակ» չի գնա, պաշտոնանկ կարվի նաև ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը: Մեր ունեցած տեղեկություններով, մի շարք հայտնի գործարարներ Նիկոլ Փաշինյանին իրենց դժգոհությունն են փոխանցել Բադասյանի ու Բակլաչյանի աշխատանքից ու վարչարարությունից: Ավելին, կառավարության մեր աղբյուրը փոխանցում է, որ գործարարները կես կատակկես լուրջ ասել են, թե Գոռ Բակլաչյանը ՊԵԿ-ում դարձել է յուրատեսակ «Վովայի Արշակ»:

Հավելենք, որ մեզ փոխանցված տեղեկություններով, բավական լուրջ «սև» ցուցակ կա նաև ՊՈԱԿ-ների ու ՀՈԱԿ-ների ղեկավարների մասով, որոնցից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, կամ որոնց առումով կասկածներ կան կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավվածության հետ կապված:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular