ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիրը» հերթական սկանդալի մեջ է հայտնվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիրը» հերթական սկանդալի մեջ է հայտնվել։ Մամուլում երեկ տեղեկություններ են տարածվել, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ժամը 1000 դրամով երթերի մասնակիցներ է բերում։ Ականատես դիտորդական առաքելությունն  իր ուսումնասիրությունն է ներկայացրել՝ պնդելով, թե մարկետինգային մի ընկերություն Տիգրան Ավինյանի քարոզարշավի համար մարդկանց է հավաքագրում։ Դիտորդական առաքելությունը հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ խնդրելով պարզել՝ կա՞ արդյոք քայլերթին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հանցակազմ։ Դատախազությունից հաղորդումը դեռ չեն ստացել։

Բնականաբար սկանդալային այդ տեղեկությունն իշխող ուժն անմիջապես զրպարտություն է համարել՝ կոչ անելով իրավապահ մարմիններին անհապաղ ստուգելու տեղեկատվության իսկությունը։ «Աներկբայորեն պետք է պարզել այս գործողությունները կատարողի կամ պատմութունը բեմադրողի ինքնությունը»,- գրել է նախընտրական շտաբի պետը։

Իշխանությունը պնդում է, թե իրենց գործունեության ընթացքում միշտ մերժել և շարունակում են մերժել գումարի դիմաց քաղաքացիներին հանրահավաքներին և երթերին ներգրավելու արատավոր երևույթը։ Ճի՞շտ է այս տեղեկությունը, թե՞ սխալ, կպարզի քննությունը, չենք ցանկանում, որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, սակայն փաստն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2018 թվականի այսպես կոչված հեղափոխությունից հետո, երբ իշախանություն էր գալիս բոլոր արատավոր երևույթներն արմատախիլ անելու կոչերով, այսօր հենց ինքն է այդ բոլոր արատավոր երևույթների տարածողը, բազամապատկողն ու կատարելագործողը, ուստի և բնավ չենք զարմանա, եթե այս տեղեկությունն էլ իրականություն լինի, իսկ հերքումը պարզ երեսպաշտություն։

ՔՊ-ն արդեն իսկ հասցրել է գերազանցել իր բոլոր նախորդներին և որևէ կերպ հնարավոր չէ զարմացնել հասարակությանը նոր արատավոր երևույթների մասին տեղեկություններով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular