ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հակառուսական հայտարարություններն անհետևանք չեն մնալու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանը վերջին օրերին մի քանի դեղին քարտ է ցույց տվել Նիկոլ Փաշինյանին՝ ընդ որում այս անգամ դուրս գալով դիվանագիտական էթիկետից և բառապաշարից։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում հայտարարել է, թե հայկական կողմից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացման ուղարկելու հարցով, և իրենց հետագա քայլերը կորոշեն՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից։ Զախարովան նաև պատասխանել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Ավելին, Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Զախարովան գնահատել է բռիության եզրին, ինչը սազական չէ Հայաստանի քաղաքական գործիչներին։ «Հասկանում եմ, որ այնտեղ բոլորի դերերը բաշխված են, ով ինչ հայտարարի, ով ինչպես խոսի, բայց ամեն դեպքում դա սազական չէ Հայաստանի Հանրապետությանը ներկայացնող մարդկանց օգտագործելու նման արտահայտություններ, ինչը մենք վերջին շրջանում քիչ չենք տեսնում ու լսում»,- ասել է Զախարովան՝ արձագանքելով Ալեն Սիմոնյանի քննադատությանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով սխալ էր համարել Հայաստանի անվտանգությունը միայն Ռուսաստանի հետ կապելու քաղաքականությանը, Զախարովան ասել է, թե պետք է պատասխանել սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել ու մեղքը բարդել ուրիշների վրա։ Դրանում է կայանում քաղաքական, պետական գործչի տարբերությունը, ազգային շահերի, երկրի մասին չմտածող մարդու միջև։

Մի քիչ ավելի դիվանագիտական ձևակերպումներով Փաշինյանին պատասխանել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշել, թե Ռուսաստանն այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ հեռանալ, չի կարող լքել Հայաստանը։ «Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանում ամեն դեպքում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում, որոնց մեծամասնությունը բացարձակապես օրինակելի և հայրենասիրական տրամադրվածությամբ Ռուսատանի դաշնության քաղաքացիներ են, որոնք իրենց արժանի ներդրումն են ունենում երկրի զարգացման համար»,- ասել է Պեսկովը։

Նախօրեին իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կարող է մի օր ուղղակի արթնանաք ու տեսնենք, որ Ռուսաստանն այլևս տարածաշրջանում չէ, նրա այս և այլ հակառուսական հայտարարություններին Ռուսաստանից արդեն ակնհայտ և առանց սեթևեթանքների նախազգուշացումներ և դիտողություններ են արվում, և վստահաբար այս ամենն անհետևանք չի անցնելու։ Ի վերջո նման գերտերության հետ խաղ անելն առանձնապես բարդ է մարսելը։ 

Մարգարիտա Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular