ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոց Ջրվեժում. դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված փամփուշտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզում սեպտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 16։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Վ․ Մալխասյանից, ով հայտնել է, որ մոտ 20 րոպե առաջ կրակել են Ջրվեժ գյուղում գտնվող իր տան վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում Ջրվեժ գյուղի բնակիչ, 46-ամյա Գարիկ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը Վալերի Մ․-ին պատկանող Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տանը՝ վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ՝ ժամը 15։30-ի սահմաններում, հյուրասենյակում լսել է կրակոցի ձայն, ինչից հետո նկատել է, որ վնասվել է տան պատուհանը։

Գույքը ոչնչացնելը կամ վնասելը հատկանիշներով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վալերի Մ․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 800․000 դրամի գույքային վնաս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular