ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաջիեւը շարունակում է պնդել, որ Արցախի շրջափակում չկա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվում Արցախ պարենի, դեղորայքի եւ անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարման արգելքի մասին միջազգային հանրության հայտարարությունները համարում են անհիմն։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Սաուդյան Արաբիայում հրատարակվող Arab News պարբերականի հարցազրույցում հայտարարել է, որ «ոչ մի վատթարացում կամ շրջափակում» Ղարաբաղի հայ բնակիչների հանդեպ գոյություն չունի։

«Ադրբեջանն առաջարկում է շատ ճանապարհներ։ Եվ կարեւոր ճանապարհներից մեկը Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհն է։ Դա շատ ավելի արդյունավետ է եւ ավելի շատ լոգիստիկ հնարավորություններ ունի Ղարաբաղի շրջան հասնելու համար, որովհետեւ Ադրբեջանն այն լիովին վերակառուցել է»,- ասել է Հաջիեւը։

Աղդամի ճանապարհը, Ալիեւի օգնականի խոսքով, «կապահովի ինտեգրումը, ինչի շնորհիվ Ադրբեջանը Խանքենդիի ուղիղ հասանելիություն եւ ուղիղ կապ կունենա Ղարաբաղի հայերի հետ, որոնք, իրենց հերթին, կկարողանան օգտագործել Ադրբեջանի գլխավոր ճանապարհային համակարգը՝ Ադրբեջանի այլ շրջաններ հասնելու համար»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular