ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանիպուլյացիա՝ ՀՀԿ-ի կատարմամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Առաջիկա ընտրություններով պայմանավորված՝ հետզհետե մեծանում է այն հարցի կարևորությունը, թե որ քաղաքական ուժին, այնուամենայնիվ, կհաջողվի թվով ամենաշատ ձայները վաստակել ու, եթե հաջողվի, նույնիսկ մեծամասնություն ձևավորել առաջիկա խորհրդարանում: Այս իմաստով պետք է նկատել՝ դեռևս խիստ վաղ է գնահատականներ հնչեցնել, քանի որ, ինչպես ցույց են տալիս վերջին սոցիոլոգիական հարցումները, որևիցե քաղաքական ուժի առայժմ չի հաջողվել վաստակել ընտրողների բացարձակ մեծամասնության համակրանքը: Բայց արի ու տես, չգիտես ինչպես, իշխող Հանրապետականում ներկայումս այն կարծիքը կամ տեսակետն է իշխող դարձել, ըստ որի՝ առաջիկայում հենց իշխող ուժին է հաջողվելու մեծամասնություն ձևավորել ԱԺ-ում ու, գերազանցելով նույնիսկ ինքն իրեն, կառավարություն ձևավորել: Թե հատկապես ինչ հիմքեր կան նման կերպ մտածելու, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, քանի որ վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ՀՀԿ ժողովրդականությունն ընդամենը 22-24%-ի սահմաններում է տատանվում, իսկ սա իր հերթին նշանակում է, որ ոչ մի իրական շանս՝ ապագայում մեծամասնություն ձևավորելու, ՀՀԿ-ն չունի:

Նույնիսկ, եթե զուտ տեսականորեն ընդունենք էլ, որ քարոզարշավի շրջանում չգիտես ինչ հրաշքով ՀՀԿ-ն կկարողանա համակիրների իր թիվը ավելացնել, ապա անգամ այդ պարագայում Հանրապետականում չեն կարող 28%-ից ավել ձայն ակնկալել՝ այդ էլ ընդամենը ֆինանսավարչական ռեսուրսի հաշվին. սա գիտություն է, ու ոչ մի նորմալ մտածող մարդ չի կարող հակառակը պնդել, քանի որ սոցիալական նման ծանրագույն վիճակում հայտնված երկրում հիմնական պատասխանատվություն կրող քաղաքական ուժի վարկանիշը մի քանի օրում չի կարող 5-6%-ից ավելի բարձրանալ. 28%-ը ՀՀԿ-ի վերջնագիծն է՝ այն էլ ընտրակաշառք բաժանելով:

Դատելով, սակայն, մեզ հասած հավաստի տեղեկություններից, Հանրապետականում առաջիկայում պլանավորում են իրավիճակ ճեղքել: Իսկ թե ինչ կերպ, դժվար չէ կռահել. մարդիկ որոշել են սոցիոլոգիական շինծու հարցումներ պատվիրել, որոնք, իբր, վկայելու են իշխող կուակցության գերբարձր ժողովրդական վարկանիշի մասին՝ 40-45%: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ում որոշել են դիմել հին ու բարի մանիպուլյացիոն տեխնոլոգիաներին ու այդպիսով թյուր տպավորություն ստեղծել իրենց վարկանիշի մասին: Իհարկե, շինծու թվեր նկարել բոլորն էլ կարող են, մանավանդ որ Հայաստանում կեղծիքի մեխանիզմը գործի դնելն ընդամենը փողի հարց է, սակայն այս ամենի հետ կապված մի շատ բնական հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս են ՀՀԿ-ում պատրաստվում հավատ ներշնչել այդ կեղծ թվերի հանդեպ: Այլ կերպ ասած՝ ինչպե՞ս են ապացուցելու, որ այդ 40-45%-ը ոչ թե ինչ-որ մեկի վառ երևակայության արդյունք է, այլ իրական թիվ, որի հետևում կոնկրետ ընտրողներ են կանգնած՝ մարդիկ: Չէ՞ որ ոչ ոք ապուշ չէ ու շատ լավ հասկանում է, որ զուտ օբյեկտիվորեն բնության մեջ նման թիվ չի կարող լինել, չի կարող երկիրը սոցիալական անդունդի եզրին հասցրած կուսակցությունը բացարձակ համակրանք վայելել բնակչության շրջանում:

Թե ինչպես կլուծեն Հանրապետականում սեփական խնդիրները, իհարկե, նրանց վճռելիքն է, բայց որ մարդկանց խաբելով կամ շինծու վիճակագրություն հորինելով հեռուն չես գնա, կասկածից վեր է: Նման գործիքակազմերը վաղուց իրենց սպառել են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular