ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վիզ դրած» քաղաքապետը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերևս անվիճելի է այն փաստը, որ այսօր Հայաստանն իր անվտանգային ռիսկերով աշխարհի առաջատար երկրներից է, քանի որ խաղաղություն քարոզող իշխանությունն ամենօրյա ռեժիմով բերում է պատերազմի վտանգի մեծացման։ Սակայն, ինչպես քանիցս համոզվել ենք տարբեր իրավիճակներում, օրվա իշխանությունը ոչ միայն թքած ունի պետության լինելության վրա, այլ ամեն ինչ անում է, որպեսզի հայաստանյան իրականությունը ցավալի պարտությունների ու անդառնալի կորուստների իսկական պակաս չունենա։

Ասված անտարբերության և մարազմատիկ այլ իրականության մեջ ապրելու փաստական օրինակներից մեկը Երևանի ընտրությունների ֆարսն է, որին ականատես ենք դառնում արդեն երկրորդ շաբաթը։ Իշխանական քարոզչամեքենան ամեն ինչ անում է հանրային տիրույթում գեներացնի հնարավոր պատերազմի վտանգի մասին թեզն ու արդեն վերջին մի քանի օրվա ընթացքում այն տարբեր հնարավոր առիթների դեպքում տիրաժավորում են։ Ավելին, իշխող թիմի քաղաքապետի թեկնածուն հորթային հրճվանքով հանդիպումներից մեկի ընթացքում ռունգերը ձգած խոսում էր հայկական արտադրության զինտեխնիկայի կիրառման փաստի մասին։ Չէ, իհարկե հաճելի, նաև պարտավորեցնող է , որ հայրենի ռազմարդյունաբերությունը զարգանում է և պրակտիկ կիրառելիություն ստանում, սակայն դրա մասին անգիտակից կերպով հրճվելը լրիվ այլ փաստի մասին է վկայում։

Ընդգծենք, որ նման դրվագների մասին որպես կանոն չի բարձրաձայնվում՝ հասկանալի բոլոր հանգամանքներն ու ռիսկերը հաշվի առնելով, ավելին, շատ հաճախ դրանք ուղղակի շրջանցվում են, ոչ թե դարձնում բերանի ծամոն և ամեն անկյունում 60-ն անց կանանց հոգեբանությանը բնորոշ զավզականում։ Ի դեպ, ընտրությունների ընթացքում «կարմիր թելի» նման զուգորդվում է ատելության քարոզը, հատկապես իշխանության ու նրա սպասյակ ուժերի ներկայացուցիչների կողմից։ Ընդհանրապես, քարոզարշավներում ընդունված է, որ թեկնածուները քննադատում են միմյանց, հնչեցնում սկանդալային փաստեր նրանց գործունեությունից, կամ ինչ-որ տեղ մանիպուլյացիոն ու PR տեխնելոգիաների միջոցով տարբեր օպերացիաներ իրականացնում, սակայն այնպիսի վնգստոց, որին ականատես ենք դառնում այս օրերեին՝ դուրս է բոլոր պատկերացումներից։

Պատահական չէ, որ ողջ իշխանական բուրգը, և առաջին հերթին հենց Փաշինյանը, ոտ ու ձեռ են ընկել, քանի որ Երևանը նրանց համար սկզբունքային թեմա է և ամեն ինչ անում են՝ Երևանում ունենալ միահեծան կառավարում։ Հենց դրանով պայմանավորված՝ ոչ միայն միացրել են վարչական լծակների ողջ ցանցը, այլ անձամբ մտել են թեմայի մեջ՝ փորձելով քաղել հնարավորը։ Այս օրերին իշխանության մարզային բոլոր պատգամավորները գտնվում են մարզերում և ակտիվ ընտրական գործընթացների մեջ են։ Սա, ի դեպ, տեղի է ունենում Նիկոլի ուղղակի ցուցումով, որպեսզի ոչ մի «պռոմոխ» չունենան։ Բացի դրանից, իշխանականները պարտավոր են ոչ միայն ստորագրել ներկայացրած ցուցակի տակ, այլ թեման ամբողջությամբ  «վզով անեն»։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular