ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ 3 խմբակցություններն Արցախի նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Շահրամանյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Արդարությունը», ՀՅԴ-ն և «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» նախագահի թեկնածու են առաջադրել պետնախարար Սամվել Շահրամանյանին:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ժողովրդի հետ շփման և խորհրդատվությունից հետո ենք որոշել, թե ում թեկնածությունն առաջադրենք։ Բոլորի մոտ եղել  է այն կարծիքը, որ լավագույն թեկնածուն Սամվել Շահրամանյանն է։ Շատ կարևոր է միասնականությունն անձի շուրջ։ Ժողովրդի կողմից վստահություն կա Սամվել Շահրամանյանի նկատմամբ։  Շատ կարևոր է, որ խորհրդարանում այդ օրը կոնսեսուսային նախագահ ընտրվի»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն իր վերջին հրամանագրով պետնախարար նշանակեց Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին, ում անունն ամենաշատն էր շրջանառվում որպես Արցախի հաջորդ նախագահի թեկնածու։

Օրերս Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն  էր կարծիք  հայտնել Շահրամանյանի մասին, հույս հայտնել, թե նա Արցախի համար կենսական հարցերում առավել հստակ ու նպատակադրված քաղաքականություն կվարի, իսկ իր ասածի հիմքը պաշտոնյայի անցած ճանապարհն է, Սերժ Սարգսյանն անձամբ է  ճանաչում նրան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular