ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից Wildberries-ի ռուսական հասցեով այլևս հնարավոր չի՞ լինի գնումներ անել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Wildberries-ը վերացրել է տեխնիկական խնդիրը, որի պատճառով Հայաստանի տարածքում ապրանքների մի մասը վաճառվում էր ռուսական հավելվածում առկա ցածր գնով: Sputnik Արմենիային ուղարկված հաղորդագրության մեջ նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

«Սխալը շտկվել է կայքում և բջջային օպերացիոն համակարգերում: Առաջիկայում աշխատանքները վերջնականապես կավարտվեն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ իրենց համար կարևոր է տեղական բիզնեսի հետ հետադարձ կապը, և իրենց ռազմավարության մեջ ձգտում են հաշվի առնել տեղական արտադրողի կամքը և կատարելագործել նրանց բիզնես գործունեությունը:

Wildberries-ից նշում են, որ 2023 թ. հունվար – օգոստոս ամիսներին Հայաստանից վաճառվել է 4,5 մլրդ դրամի ապրանք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular