ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀ ԱԺ 4 խմբակցություն նախագահի թեկնածու է առաջադրել Սամվել Շահրամանյանին․ «Լուրեր»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՀ խորհրդարանի 5 խմբակցություններից 4-ը՝ «Ազատ հայրենիք-Միացյալ քաղաքացիական դաշինքը», «Հայ հեղափոխական դաշնակցությունը», «Արդարությունը» և «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», նախագահի թեկնածու են առաջադրել պետնախարար Սամվել Շահրամանյանին:

Անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունից «Լուրերին» փոխանցել են, որ իրենց թեկնածուի անունը կհրապարակեն վաղը:

ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը հրաժարականից առաջ իր վերջին հրամանագրով պետնախարար էր նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին՝ նրան տալով լայն լիազորություններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular