ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում իրավիճակը սրելու Փաշինյանի փորձերը համառորեն ձախողվում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում իրավիճակը սրելու Փաշինյանի փորձերը համառորեն ձախողվում են։ Արցախի խորհրդարանի 5 ուժերից 4-ը երեկ նախագահի թեկնածու են առաջադրել մի քանի օր առաջ պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանին։ Շահրամանյանի թեկնածությունն առաջադրել են «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցութուն» և Արցախի «Ժողովրդավարական» կուսակցությունները, իսկ խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունեցող «Ազատ հայրենիք» ՔՄԴ-ն ևս միացել է Շահրամանյանի թեկնածությանը։

Փաստացի այս պահին խորհրդարանում Շահրամանյանի թեկնածությանն աջակցում են առնվազն 23 պատգամավորներ։ Հայտնի չէ միայն անկախ պատգամավորներից մեկի տեսակետը, իսկ Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է նիստին, սակայն ոչ քվեարկության։ Բաբայանն ու իր կողմնակիցները փորձելու են ընտրությունների օրն ինչ-ինչ խժդժություններ իրականացնել Արցախում, սակայն, հաշվի առնելով նրանց ունեցած հեղինակությունն Արցախում, կարելի է հստակ փաստել, որ այդ գործողությունն, արդեն, իսկ դատապարտված է ձախողման, իսկ արցախցիների մեծ մասն իր աջակցությունն է հայտնելու նախագահի առաջարկվող թեկնածուին և ամենայն հավանականության Շահրամանյանը կդառնա արցախի նախագահը։

Դրանից հետո, իհարկե, բարդ է լինելու Հայաստանի իշխանությունների հետ նրա փոխհարաբերությունները։ Արայիկ Հարությունյանը վաղուց դարձել էր Նիկոլ Փաշինյանի խամաճիկը, իսկ Շահրամանյանը դժվար թե թույլ տա, որպեսզի Փաշինյանը ղեկավարի իրեն, ընդհակառակը, մեծ հավավանականությամբ Արցախի իշխանությունների և Հայաստանի գործող վարչախմբի միջև հնարավոր են լուրջ վեճեր և քաղաքական ընդհարումներ, ինչն այսօրվա վիճակում չափազանց կարող է բարդացնել հատկապես Արցախի վիճակը, ուստի և օր առաջ հարկավոր է ազատվել նաև Հայաստանի իշխանություններից, որպեսզի Հայաստանն ու Արցախը գործեն սինխրոն։

Անուշ Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular