ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծեծկռտուք՝ Մաշտոցի պողոտայում․ 2007 թ ծնված տղան տեղափոխվել է հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ստացվել է ահազանգ, որ մի դպրոցի բակում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո շտապօգնության խումբը «պոլիտրավմա» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 2007 թ. ծնված մի տղայի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժածը Մաշտոցի պողոտայում վիճաբանել է իր մի հասակակցի և նրա ընկերների հետ, որոնք էլ հարվածներ են հասցրել տղայի մարմնին և դիմել փախուստի:

Ժամը 18.30-ին, բաժնի ծառայողների հետագա միջոցառման արդյունքում, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով, Մոսկովյան փողոցում վիճաբանողները ձերբակալվել և տեղափոխվել են բաժին:

Նրանցից մեկի` 17-ամյա պատանու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պատյանով դանակ:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular