ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրեն Պապիկյանի՝ Կիպրոս նախատեսված այցը հետաձգվել է՝ Հայաստանի շուրջ իրավիճակի սրման պատճառով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի Կիպրոսի Հանրապետություն նախատեսված այցը հետաձգվել է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նշենք, որ այցի հետաձգման մասին հայտնի է դարձել Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասի գրառումից, որը հայտնել է, որ այցը հետաձգվել է Հայաստանի շուրջ իրավիճակի սրման պատճառով։

«X»-ի (թվիթեր) իր միկրոբլոգում Յորղալլասը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկերոջ հետ՝ իրավիճակի սրման պատճառով Կիպրոս իր ծրագրած այցի չեղարկումից հետո։

Հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել նաեւ հայկական կողմը, սակայն այցի հետաձգման մասին ոչինչ չէր հաղորդել, մինչեւ այդ մասին հայտնի չդարձավ այլ աղբյուրից։

 

Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular