ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայրամովը ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանքներ է հնչեցրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Նա Հայաստանին մեղադրել է սադրանքների մեջ, որոնք հենց Բաքուն է անում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը շարունակել է ռուս դիվանագետին ապատեղեկատվություն ներկայացնել հայկական կողմի գործողությունների մասին, որոնք, իբր, խարխլելում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

Միաժամանակ, ԱԳՆ ղեկավարը մոռացել է հիշեցնել բազմաթիվ հանցագործությունների, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի խախտումների մասին, որոնք վերաբերում են ռազմագերիների և այլ կալանավորների վերադարձին, ինչպես նաև Լաչինի միջանցքում մուտքի հսկողության ռեժիմի պահպանմանը, որն Ադրբեջանը 9 ամիս շրջափակման մեջ է պահում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular