ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում ուժգին երկրաշարժեր են գրանցվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեյսմոլոգները այսօր՝ սեպտեմբերի 8-ին գրանցել են 5,1 և 4,9 մագնիտուդով երկու երկրաշարժ, որոնց էպիկենտրոնները գտնվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի արևելյան ափերի մոտ․ ասվում է ՌԴ Երկրաֆիզիկական միասնական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում: 

Ամենաուժեղ սեյսմիկ իրադարձությունը գրանցվել է տեղական ժամանակով 11:02-ին (Մոսկվայի ժամանակով 02:02-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ուստ-Կամչատսկ շրջկենտրոնից 95 կմ դեպի արեւելք։ Օջախը գտնվել է ծովի հատակի 64 կմ խորության վրա:

Հինգ րոպե անց նույն տարածքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել։

Իր հերթին ՌԴ ԱԻՆ տարածաշրջանի գլխավոր վարչությունից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ այս երկրաշարժերը բնակեցված վայրերում չեն զգացվել։

«Տուժածներ և ավերածություններ չկան, ցունամիի վտանգ չկա»,- հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular