ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Վարդապետյանը՝ մեկ անձից գնումների սիրահար. ինչ է գնել դատախազությունը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս քննադատված մեկ անձից գնումների ձեւաչափը, որ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ՀՀ գլխավոր դատախազությունում եւս կիրառելի է:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցում մեկ անձից կատարված գնումների միջոցով դրոշներ են գնվել: Մեկ անգամ նրանք 90 հազար դրամ են տվել եռագույն դրոշներ գնելու համար, մյուս դեպքում էլ՝ 190 հազար դրամ: Բացի դրոշներ գնելուց, դատախազությունը տվյալների պահոցի տրամադրման ծառայություններից էլ է օգտվել եւ երկու պայմանագիր կնքել՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով: Դրանցից մեկով պայմանագիրը կազմել է 50 մլն դրամ, իսկ մյուս դեպքում 46 մլն դրամ վճարվել է ուղիղ մեկ անձի՝ առանց մրցույթի՝ «Տելեկոմ Արմենիա» ընկերությունից։

Բացի այդ, Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցը 100 հազար դրամով զինանշան է գնել: Եվս 130 հազար դրամ էլ ծախսվել է վերելակների նորոգման համար՝ «Տիգրան Խաչատրյան» անհատ ձեռնարկատիրոջից: Ամենաուշագրավ գնումը, իհարկե, դատախազության զուգարանի թանկարժեք խոզանակներն են:

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 237 հազար 600 դրամով դատախազությունը զուգարանի խոզանակներ է գնել, այսինքն՝ մեկ խոզանակը մոտ 20 հազար դրամով:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular