ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասիվցիներին էլ ցույց տալու բան կունենան․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընտրություններից առաջ Երեւանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքում կոսմետիկ փոփոխություններ իրականացնելը, այս անգամ էլ պատրաստվում են Նոր Նորքում նման աշխատանքներ կատարել, որպեսզի Նոր Նորքի ընտրողներին եւս մատնացույց անելու բան ունենան։ Մասնավորապես, քաղաքապետարանը 249 մլն 179 հազար դրամ է հատկացրել Մասիվում գտնվող Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի բարեկարգման համար: Դա կազմում է մոտ 650 հազար դոլար։

Շինարարությունը պետք է իրականացնի «Աս Շին Տրանս» ՍՊԸ-ն, պայմանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 4-ին։ Ավելի վաղ՝ մարտ ամսին, Տիգրան Ավինյանն իր էջում տեսանյութ էր հրապարակել, թե ինչ տեսք պետք է ունենա արձանի հարակից տարածքը։ Զարմանալի է, որ շինարարությունը պլանավորել էին վաղուց, բայց ընկերության հետ պայմանագիրը կնքել են միայն նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում։ Նշենք նաեւ, որ, ըստ պայմանագրի, ընկերությունն աշխատանքները պետք է ավարտի մինչեւ 2023 թվականի նոյեմբերի 1-ը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular